Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և հետապնդումների հետ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«Արդեն 7 շաբաթ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Այսօր էլ պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է:

 

Վերջին 4 տարիների ընթացքում Արմենը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, իսկ մեկը` տնային կալանքի ռեժիմում:

 

Մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ անկման և բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ:

 

Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր:

 

Քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում»:

Leave a comment