Ջե՛յ Դի Վենս, գնացեք Բաքու և վերադարձրեք հայ գերիներին, կատարե՛ք Թրամփի խոստումը. Բեգլարյան

Ջե՛յմս Դի Վենս, գնացեք Բաքու և վերադարձրեք հայ գերիներին, կատարեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը։ Այս մասին նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Հայ գերիներն այնտեղ պատանդ են բռնապետ Ալիևի ձեռքին։ Դա նշանակում է, որ նրանք Ալիևի կողմից կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով։ Ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգմամբ շահագրգռված կողմ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը»,-ասաց Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ

Leave a comment