Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Տոկիոյի Գրան Պրիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած NHK Trophy մրցաշարում, որը ISU-ի Գրան Պրիի փուլերից է։

Կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչները վաստակել են 178.39 միավոր ու գրավել երրորդ տեղը։

Մրցմանը մասնակցել է 8 զույգ։ Հաղթողի կոչումը նվաճել է Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիենե Հազե – Նիկիտա Վոլոդին զույգը, որը հավաքել է 213.08 միավոր։ Արծաթե մեդալակիր են դարձել ճապոնացիներ Յունա Նագաոկան ու Սումիտադա Մորիգուտին։

Հիշեցնենք, որ այս ամիս Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես էին եկել նաև Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիում, որտեղ գրավել էին չորրորդ տեղը: Հիշեցնենք, որ այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին (14-րդ տեղ) ու աշխարհի առաջնությանը (8-րդ տեղ):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment