Եվրամիությանն ինտեգրվել ցանկացող իշխանությունը թող հիշի՝ այնտեղ հարգում են մարդու սեփականության իրավունքը․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ իրենք ժողովրդի ակնկալիքները պետք է արդարացնեն, խորհրդարան գնալը այս իշխանությունից ազատվելուն ուղղված պայքարի գործիքներից մեկն է։

«Մենք արդեն ասել ենք՝ օրենսդիրում մեր ներկայության և փողոցում պայքարի համակցությամբ հասնելու ենք փոփոխությունների»,- ասաց նա։

Լրագրողների խնդրանքով Կարապետյանն անդրադարձավ նաև Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներ, երկրի խոշորագույն գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների «պետականացում․․․»։

«Երբ այս իշխանություններն ասում են, թե Եվրոպական միության հետ ինտեգրացիա են ուզում, պետք է հիշեն՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ամենակարևոր սկզբունքներից մեկը մարդու սեփականության իրավունքը հարգելն է»,- ասաց Կարապետյանը՝ ընդգծելով՝ ոչ մի օտարերկրյա ներդրող, տեսնելով Հայաստանում կատարվողը, չի ցանկանա այստեղ բիզնես ստեղծել։

Leave a comment