Սամտրեդիայի մունիցիպալիտետում տեղի ունեցած պատահարի հետևանքով երիտասարդ է մահացել։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ բնակելի շենքի բակում կառուցվում էր երկաթե կոնստրուկցիա, որը փլուզվել և վնասվածք է պատճառել երիտասարդին։ Վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
«ԻնտերպրեսՆյուզ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում:
Աղբյուրը՝ Aliq.ge