«Այսօր Նիկոլի կուսակցությունն ընկել է Հայ առաքելական եկեղեցու հետևից։ Պայքարելու ենք։ Մենք մենակ չենք թողնի Ամենայն հայոց կաթողիկոսին, մեր եկեղեցուն»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ժամանակ Քննչական կոմիտեի բակում հայտարարեց նրա աջակիցներից մեկը՝ տարեց մի կին։
Կինը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը չի որոշելու, թե ով է լինելու Կաթողիկոս․ «Ժողովուրդն ուզենա, Կաթողիկոսը կլինի, չուզենա, կփոխվի։ Նիկոլ Փաշինյանը չի որոշելու՝ ով է լինելու Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը։ Նիկոլ, էլ մենք քեզնից չենք վախենում։ Քանի կարող ես, շուտ դիմում գրի, հեռացիր, ժողովրդի համբերության բաժակը լցվել է»։
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: