Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնագյուղ 2 -րդ փ, 30/8)։ Այս մասին տեղելացնում են ՇՎՏՄ-ից:


 


«Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 124 513 (Մեկ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր տասներեք) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։


 


Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ1

Leave a comment