Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.07.2026 | 16:48

«Ուժեղ Հայաստան» դաշինքում դեռևս չեն քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների, փոխնախագահի թեկնածության կամ խմբակցության ղեկավարի հարցերը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Էդգար Ղազարյանը:

Նա նշեց, որ այդ որոշումները կընդունվեն Ազգային ժողովի առաջին նիստից հետո, երբ պարզ կլինի խորհրդարանի կառուցվածքը։

Հարցին, թե ընդդիմությունն ունի՞ արդյոք հետագա գործողությունների ծրագիր, Ղազարյանը պատասխանեց․ «Մենք ունենք ցանկացած իրավիճակին համապատասխան խելամիտ ու պատշաճ որոշումներ»։

Անդրադառնալով հնարավոր բոյկոտին՝ Ղազարյանը նշեց, որ պատգամավորներն ունեն ինչպես պարտականություններ, այնպես էլ իրավունքներ, և դրանց իրացման վերաբերյալ որոշումները կընդունվեն սահմանված կարգով։

Նա նաև հայտարարեց, որ ներկայում իմպիչմենտի հարց չի քննարկվում, քանի որ կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց հնարավոր է նախաձեռնել միայն դրա ձևավորումից մեկ տարի անց։

Միաժամանակ հիշեցրեց Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու համար օգտագործելու է իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։

«Մենք գնում ենք քաղաքական պայքարի»,- եզրափակեց Ղազարյանը` հայտնելով, որ մասնակցելու են օգոստոսի 2-ի ԱԺ անդրանիկ նիստին։

Մանրամասները` տեսանյութում:

Leave a comment