Դատարանը պարտավորեցրել է պատկան մարմիններին, որ ապահովեն Անդրանիկ Թեւանյանի՝ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ քաղաքացիական բուժհաստատությունում

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը եւս երկու մասով կմնա կալանավորված։ Դատարանի որոշումը լրագրողներին փոխանցեց պաշտպան Սերգեյ Մարաբյանը։

Դատարանը նաեւ պարտավորեցրել է պատկան մարմիններին, որ ապահովեն Անդրանիկ Թեւանյանի՝ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ քաղաքացիական բուժհաստատությունում, իր բժշկի մոտ։

Պաշտպանը հայտարարում է. «Այստեղ իրավական գործ չկա։ Թե՛ առաջին նիստում, թե՛ հիմա մենք վերլուծել ենք ամբողջ մեղադրանքը. անգամ իրավապահ մարմինները չեն կարողանում որոշել՝ պետական գաղտնի՞ք է, թե՞ ոչ։ Սկզբում ասում են՝ պետական գաղտնիք, հետո հայտարարում՝ այլ տեղեկատվություն, հետո նորից որոշում են, որ պետական գաղտնիք է, ու մեր հարցադրումներին այս մասով պատասխաններ չկան։ Իսկ դատարանն ընդամենն արձանագրում է, որ այս փուլում ես այդ աստիճան խորությամբ չեմ կարող անդրադառնալ։ Իհարկե, դա փախուստ է ընդամենը՝ իր լիազորությունները պատշաճ կատարելուց։ Բայց իրականությունն այն է, որ պետական գաղտնիքը վերացական հասկացություն չէ։ Կա պետական գաղտնիքի մասին օրենք, որտեղ ամեն ինչ սահմանված է։ Կարող են լինել տեղեկություններ, որոնք պետական գաղտնիքի շարքին դասվեն, բայց քանի դեռ չկան գաղտնագրումները, չի դասվել՝ չի կարող համարվել պետական գաղտնիք։ Մասնագիտական արժանապատվությունս եմ դնում սեղանին, եթե մեկը գա եւ ասի, որ այստեղ իրենք հիմնավորել են, որ առհասարակ քրեական օրենսգրքի հետ կապ ունեցող վարույթ է սա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment