Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
ել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերայլ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: «ԿԸՀ նիստի ընթացքում դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չի ներկայացվել: ԿԸՀ-ն վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն՝ խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու»,-ասաց Արամ Վարդևանյանը: