«Ռոսավիացիան» արգելում է Մոսկվայի ավիացիոն հանգույցով տարանցիկ թռիչքները

«Ռոսավիացիան» իջեցրել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի տարածքում (Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետեւո և Ժուկովսկի օդանավակայաններ) թռիչքի բարձրության սահմանափակումը և արգելել տարանցիկ թռիչքները:

Քաղաքացիական և պետական ​​ավիացիայի համար առավելագույն բարձրությունը սահմանափակվում է 4900 մետրով։

«Մինչև օգոստոսի 12-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 2:59-ն [Մոսկվայի ավիացիոն հանգույցի] ներսում թռիչքները կարող են իրականացվել միայն 160 թռիչքի մակարդակից ցածր բարձրություններում (մոտավորապես 4900 մետր): Մոսկվայի ավիացիոն հանգույցով տարանցիկ թռիչքներն արգելված են», – հաղորդել է գործակալության մամուլի ծառայությունը։

 

Leave a comment