Ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիին արգելել են մեքենա վարել մինչև 2099 թվականը (տեսանյութ)

Արգենտինայում հարձակվող Մաուրո Իկարդիին արգելել են մեքենա վարել մինչև 2099 թվականը։

Պատճառը տեսանյութն է, որում երևում է, թե ինչպես է նրա ընկերուհին՝ Չինան, ընթացող մեքենայում արձակում ամրագոտին և դուրս ելնում պատուհանից։

Արգենտինայի տրանսպորտի նախարարությունը դրան արձագանքել է՝ զրկելով արգենտիանցի ֆուտբոլիստին վարորդական իրավունքից։ Ըստ գերատեսչության՝ Իկարդին չի ապահովել ուղևորի անվտանգությունը։

Տրանսպորտի նախարարությունը նաև հայտնել է, որ Իկարդիի՝ Արգենտինայում տրված վարորդական վկայականի վավերականության ժամկետը լրացել է յոթ տարի առաջ: Նա մեքենա է վարել իտալական վկայականով, որի առկայությունն ինքնաբերաբար չի տալիս այն Արգենտինայում օգտագործելու իրավունք։

Leave a comment