Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳՎ 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ներառյալ շփումների ակտիվացումն ու բարձր մակարդակով փոխայցելությունների իրականացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու հեռանկարների վերաբերյալ։ Երկու կողմն էլ ընդգծել է հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Սիրիայում հայկական համայնքի նշանակությանը՝ այն ներկայացնելով որպես երկու ժողովուրդների միջև սերտ կապ ապահովող գործոն։
Միրզոյանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում է ՄԱԿ ԳՎ 81-րդ նստաշրջանին, անցկացնում է երկկողմ հանդիպումներ: