Մոսկվայի մարզում առգրավվել է ավելի քան 300 կգ կոկաին

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը հայտնում է, որ ձերբակալվածը թմրամիջոցներ ապօրինի իրացնող կազմակերպված հանցավոր թմրախմբի ակտիվ մասնակիցներից է:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի մարզում թմրանյութերի առանձնապես խոշոր խմբաքանակի տեղափոխման ժամանակ ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, առգրավվել է ավելի քան 300 կգ կոկաին։ Այդ մասին հայտնել է ԱԴԾ-ն:

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է 2001 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու անօրինական գործունեությունը, որը ներգրավված է Լատինական Ամերիկայից Եվրամիության պետություններ կոկաինի առանձնապես խոշոր խմբաքանակների մատակարարման և հետագայում ապօրինի իրացման միջազգային մաքսանենգ ալիքի կազմակերպման մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործազուրկ երիտասարդը ինտերնետի ստվերային ռեսուրսների միջոցով՝ ոչ անմիջական կոնտակտի եղանակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հանցավոր թմրախմբի ակտիվ մասնակիցներից է:

Թմրավաճառը ձերբակալվել է ԱԴԾ-ի կողմից՝ Մոսկվայի մարզի տարածքում թմրանյութերի առանձնապես խոշոր խմբաքանակի տեղափոխման ժամանակ։ Գործողության արդյունքում առգրավվել է ապօրինի շրջանառվող 311,6 կգ կոկաին:

Հարուցվել է քրեական գործ, դատարանի որոշմամբ կասկածյալը կալանավորվել է։

Leave a comment