Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, եթե Միացյալ Նահանգները լիովին վերացնի Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 60% ուրանի հարստացման մակարդակի նվազեցման քննարկման հնարավորությունը կախված է նրանից, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է դրա դիմաց վերացնել բոլոր պատժամիջոցները», – ISNA-ն մեջբերում է Էսլամիի խոսքերը։

Leave a comment