Կգա ժամանակը՝ կառավարությունը դրա մասին կասի, ասել է Էկոնոմիկայի նախարարությունը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև 2 կամ ավելի նույնիսկ համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանը որպես օրինակ նշել է հարևան Վրաստանը, որը նման միջոցառումներով զարգացրել է իր զբոսաշրջության ոլորտը։
Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկները սովորաբար հետևում են իրենց սիրելի աստղերին, և եթե չեն հասցրել ներկա լինել պայմանական նրա Աթենքի համերգին, կկարողանան ներկա լինել, օրինակ, ավելի ուշ կայանալիք Երևանի համերգին։
«Բայց դա ոչ թե պետք է լինի միայն ժամանակ առ ժամանակ՝ 5-6 տարին մեկ, այլ երկիրը պետք է նման քարտեզի վրա լինի», – ասել է նախարարը։
Պապոյանը հրաժարվել է հայտնել կոնկրետ անուններ՝ նշելով, որ «կգա ժամանակը՝ կառավարությունը դրա մասին կասի»։