Արյունատվության նախաձեռնությանը ևս 2 բուժկենտրոն է միացել. ՀՀ առողջապահության նախարարություն


Արյան կամավոր և անհատույց դոնորության գաղափարը շարունակում է միավորել բուժհաստատություններին՝ ձևավորելով փոխադարձ աջակցության և մարդասիրության շղթա։ Արյունատվության նախաձեռնությանը ևս երկու բժշկական կենտրոն է միացել: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 


«Մարտունու բժշկական կենտրոնը էստաֆետը ստացել է Քաջարանի բժշկական կենտրոնից և փոխանցել ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։


 


Յուրաքանչյուր նոր միացած բուժհաստատություն ևս մեկ կարևոր քայլ է դեպի կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի ամրապնդում և անվտանգ արյան պաշարների ապահովում։


 


Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Leave a comment