https://arm.sputniknews.ru/20260720/qnnchakan-gvortsvoghutjunner-arinj-mvol-arevtri-kentrvonum-15-taghavari-ashkhatanqy-kasecvel-e-104830387.html
Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է
Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է
Sputnik Արմենիա
Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T16:17+0400
2026-07-20T16:17+0400
2026-07-20T16:17+0400
հայաստան
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_0:185:1000:748_1920x0_80_0_0_c64389ce991e836aca9ec7c9615113af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ավելի վաղ aysor.am կայքը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասաց Տոնոյանը։Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։Sputnik Արմենիային ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստուգումներին առնչվող որևէ տեղեկություն չտրամադրեցին։ Միայն նշեցին` հրապարակման ենթակա ցանկացած տեղեկություն օպերատիվ տրամադրում են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_183:178:946:750_1920x0_80_0_0_da149041c2788fd29559910882ed814d.jpg.webp
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, իվետա տոնոյան
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, իվետա տոնոյան
Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ aysor.am կայքը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:
«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասաց Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։
Sputnik Արմենիային ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստուգումներին առնչվող որևէ տեղեկություն չտրամադրեցին։ Միայն նշեցին` հրապարակման ենթակա ցանկացած տեղեկություն օպերատիվ տրամադրում են։