https://arm.sputniknews.ru/20260720/rd-adtsn-kievi-gvortsakali-e-dzerbakalel-na-tsragrel-er-avtvomeqena-pajtecnel-104820362.html
ՌԴ ԱԴԾ–ն Կիևի գործակալի է ձերբակալել. նա ծրագրել էր ավտոմեքենա պայթեցնել
ՌԴ ԱԴԾ–ն Կիևի գործակալի է ձերբակալել. նա ծրագրել էր ավտոմեքենա պայթեցնել
Sputnik Արմենիա
Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T11:40+0400
2026-07-20T11:40+0400
2026-07-20T11:41+0400
ռուսաստան
գործակալ
ստավրոպոլ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104818561_0:0:853:480_1920x0_80_0_0_ae5677e3c04c5b27de772aafeb25b399.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուժայինները Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալի են ձերբակալել, որը ծրագրում էր պայթեցնել ռազմական հատուկ գործողության մասնակցի մեքենան Ստավրոպոլի երկրամասում։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ԱԴԾ-ի տվյալներով` կասկածյալը կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցչի հետ, որից հետո, կատարելով համակարգողի առաջադրանքները, ուսումնասիրել է նախկին զինծառայողի բնակության վայրը և ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել նրա մեքենան պայթեցնելու համար։«Հանցավոր նպատակն իրականացնելու փորձի ժամանակ չարագործը ձերբակալվել է։ Նրանից առգրավվել են տան պայմաններում պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները, ինչպես նաև կապի միջոցներ, որոնցում պահպանվել է համակարգողի հետ նամակագրությունը», – նշել է գերատեսչությունը։Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս։Քրեական գործ է հարուցվել 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն) հատկանիշներով, հետաքննություն է ընթանում պարզելու համար, թե արդյոք կասկածյալի գործողություններում կան ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի (պետական դավաճանություն) նախատեսված հանցակազմի տարրեր։ԱԴԾ–ն Յուգրայի նավթագործարանում ահաբեկչություն է կանխել, Կիևի գործակալ է ձերբակալվել
ստավրոպոլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104818561_133:0:773:480_1920x0_80_0_0_7cebcf802d58229d29254e2e9e8c3386.jpg.webp
ռուսաստան, գործակալ, ստավրոպոլ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, գործակալ, ստավրոպոլ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուժայինները Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալի են ձերբակալել, որը ծրագրում էր պայթեցնել ռազմական հատուկ գործողության մասնակցի մեքենան Ստավրոպոլի երկրամասում։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
ԱԴԾ-ի տվյալներով` կասկածյալը կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցչի հետ, որից հետո, կատարելով համակարգողի առաջադրանքները, ուսումնասիրել է նախկին զինծառայողի բնակության վայրը և ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել նրա մեքենան պայթեցնելու համար։
«Հանցավոր նպատակն իրականացնելու փորձի ժամանակ չարագործը ձերբակալվել է։ Նրանից առգրավվել են տան պայմաններում պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները, ինչպես նաև կապի միջոցներ, որոնցում պահպանվել է համակարգողի հետ նամակագրությունը», – նշել է գերատեսչությունը։
Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս։
Քրեական գործ է հարուցվել 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն) հատկանիշներով, հետաքննություն է ընթանում պարզելու համար, թե արդյոք կասկածյալի գործողություններում կան ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի (պետական դավաճանություն) նախատեսված հանցակազմի տարրեր։