Ուկրաինան Ստավրոպոլում խոցել է երեք նավթաբազա, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր

Քաղաքականություն

Ուկրաինան Ստավրոպոլում խոցել է երեք նավթաբազա, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր

Ուկրաինան հեռահար հարվածներ է հասցրել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում գտնվող նավթային օբյեկտներին, ինչպես նաև Սև ծովում գտնվող ռուսական տանկերներին։ Այս մասին իր «Թելեգրամ» ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Սև ծովի ջրատարածքում ճշգրիտ հարվածներ են գրանցվել ռուսական «ստվերային նավատորմի» երեք տանկերների ուղղությամբ։

Նրա գնահատմամբ՝ Կիևը «լիովին արդարացի և թիրախային» պատասխան է տալիս ռուսական հարվածներին, իսկ նման գործողությունները Ռուսաստանում «ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել»։

Leave a comment