https://arm.sputniknews.ru/20260913/tour-of-armenia-hetsanvavazqi-glkhavvor-titghvosy-nvatshel-e-italaci-simvone-rakanin-106801111.html
Tour of Armenia հեծանվավազքի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին
Tour of Armenia հեծանվավազքի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 13-ին կայացավ Tour of Armenia հեծանվավազքի եզրափակիչ երևանյան մրցափուլը։ 13.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-13T17:55+0400
2026-09-13T17:55+0400
2026-09-13T18:02+0400
հեծանիվ
մրցաշար
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106800921_0:0:1000:563_1920x0_80_0_0_dcddb500cb7c3297c40be170b8591aff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի մրցաշարի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին։Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կայացավ մցաշարի վերջին` 4-րդ (եզրափակիչ) երևանյան շրջապտույտը` 113 կմ տարածքով։ Ռականին դարձել է ամբողջ Tour of Armenia 2026-ի ընդհանուր հաշվարկի (General Classification) հաղթողը։ Այսինքն` պահպանել է առաջատարի կարմիր շապիկը. 3-րդ մրցափուլի (Մարտունի–Պարզ Լիճ) արդյունքներով նա գլխավորել է ընդհանուր հաշվարկի արդյունքն ու հաջողությամբ պահպանել եզրափակիչ փուլում։ Չորրորդ մրցափուլում հաղթեց իտալացի Միկելե Գացոլին։ Նրա հետ 4-րդ մրցափուլի լավագույն եռյակի պատվո հարթակին բարձրացել են Լեհաստանը ներկայացնող Պատրիկ Ստոշը և Իտալիան ներկայացնող Անդրեա Դ՛Ամատոն։ Հաղթողները ստացել են դրամական պարգևներ, որոնք սահմանվում են ըստ հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) պաշտոնական եվրոպական սանդղակի։ Սիմոնե Ռականին էլ` լինելով Tour of Armenia–ի գլխավոր հաղթողը4 ստացել է ամենախոշոր բոնուսները` մոտ 2200 եվրո։ Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ ենՄիկելե Գացոլին ստանալու է մոտավորապես 361 եվրո, բայց կախված նախորդ 3 մրցափուլում զբաղեցրած տեղերից կամ սպրինտերային միավորներից, նրա ընդհանուր գումարը կարող է մի փոքր ավելին լինել։ Պատրիկ Ստոշը վաստակել է 121 եվրո, իսկ Անդրեաս Դ՛Ամատոն` մոտ 61 եվրո։ Մրցաշարի կազմակերպման համար ՀՀ կառավարության և հիմնադրամների կողմից հատկացվել է շուրջ 1.6 միլիարդ դրամ։ Այս բյուջեի հիմնական մասն ուղղվել է կազմակերպչական, անվտանգության և լոգիստիկ ծախսերին (այդ թվում՝ Giro d’Italia-ն կազմակերպող RCS Sport ընկերությանը ներգրավելուն), իսկ մարզիկների բուն պարգևավճարները բաշխվել են խիստ UCI-ի միջազգային կանոնակարգով:Tour of Armenia–ի երրորդ օրը մեկնարկել է Մարտունի քաղաքից և ավարտվել Դիլիջանում` 162 կմ ձգվող երթուղով։ Այստեղ հաղթել է բրիտանացի հեծանվորդ Մաքս Հայնդսը։ Վերջինն ամբողջ ճանապարհն անցել է 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում։Ի դեպ, «Tour of Armenia 2026» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացել է հատուկ այս մրցավազքի համար ձևավորված «ARM Cycling Club» հեծանվային թիմով, որի կազմում ընդգրկված է եղել 1 հայ հեծանվորդ՝ Սամվել Աբրահամյանը: Թիմի մյուս անդամները եղել են արտասահմանցի լեգեոներներ (Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ), քանի որ UCI Europe Tour 2.2 պրոֆեսիոնալ կարգի մրցաշարերին մասնակցելու համար անհրաժեշտ էր ապահովել միջազգային բարձր վարկանիշ և թիմային համապատասխան կազմ։ Սամվել Աբրահամյանը` որպես Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ, հաջողությամբ անցել է բարդ լեռնային բոլոր մրցափուլերը (ներառյալ 2400մ և 1700մ վերելքներով «թագավորական» փուլերը): Ընդհանուր հաշվարկում (General Classification) նա զբաղեցրել է ետնապահ հորիզոնականներից մեկը՝ զիջելով եվրոպական պրոֆեսիոնալ թիմերի փորձառու հեծանվորդներին: Սակայն նրա գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կարողացավ մտնել UCI պաշտոնական արդյունքների (finishers) ցուցակ՝ հասնելով մինչև Երևանի եզրագիծ:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0d/106800921_111:0:1000:667_1920x0_80_0_0_4344e44d5f530bfd69306d8d8333c9eb.jpg.webp
հեծանիվ, մրցաշար, երևան
հեծանիվ, մրցաշար, երևան
Սեպտեմբերի 13-ին կայացավ Tour of Armenia հեծանվավազքի եզրափակիչ երևանյան մրցափուլը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի մրցաշարի գլխավոր մրցանակը նվաճել է իտալացի Սիմոնե Ռականին։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կայացավ մցաշարի վերջին` 4-րդ (եզրափակիչ) երևանյան շրջապտույտը` 113 կմ տարածքով։
Ռականին դարձել է ամբողջ Tour of Armenia 2026-ի ընդհանուր հաշվարկի (General Classification) հաղթողը։ Այսինքն` պահպանել է առաջատարի կարմիր շապիկը. 3-րդ մրցափուլի (Մարտունի–Պարզ Լիճ) արդյունքներով նա գլխավորել է ընդհանուր հաշվարկի արդյունքն ու հաջողությամբ պահպանել եզրափակիչ փուլում։
Չորրորդ մրցափուլում հաղթեց իտալացի Միկելե Գացոլին։ Նրա հետ 4-րդ մրցափուլի լավագույն եռյակի պատվո հարթակին բարձրացել են Լեհաստանը ներկայացնող Պատրիկ Ստոշը և Իտալիան ներկայացնող Անդրեա Դ՛Ամատոն։
Հաղթողները ստացել են դրամական պարգևներ, որոնք սահմանվում են ըստ հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) պաշտոնական եվրոպական սանդղակի։
Սիմոնե Ռականին էլ` լինելով Tour of Armenia–ի գլխավոր հաղթողը4 ստացել է ամենախոշոր բոնուսները` մոտ 2200 եվրո։
Միկելե Գացոլին ստանալու է մոտավորապես 361 եվրո, բայց կախված նախորդ 3 մրցափուլում զբաղեցրած տեղերից կամ սպրինտերային միավորներից, նրա ընդհանուր գումարը կարող է մի փոքր ավելին լինել։
Պատրիկ Ստոշը վաստակել է 121 եվրո, իսկ Անդրեաս Դ՛Ամատոն` մոտ 61 եվրո։
Մրցաշարի կազմակերպման համար ՀՀ կառավարության և հիմնադրամների կողմից հատկացվել է շուրջ 1.6 միլիարդ դրամ։ Այս բյուջեի հիմնական մասն ուղղվել է կազմակերպչական, անվտանգության և լոգիստիկ ծախսերին (այդ թվում՝ Giro d’Italia-ն կազմակերպող RCS Sport ընկերությանը ներգրավելուն), իսկ մարզիկների բուն պարգևավճարները բաշխվել են խիստ UCI-ի միջազգային կանոնակարգով:
Հիշեցնենք, որ առաջին փուլն անցկացվել է սեպտեմբերի 11-ին, Գավառ–Մեծ Մասրիկ երթուղով։ Այդ օրը հաղթող է ճանաչվել ազգությամբ լեհ 23-ամյա Միխալ Պոմորսկին։ Նա 135 կմ երթուղին հաղթահարել էր 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում։ Երկրորդ մրցափուլում հեծանվորդները հաղթահարել են Կիրանց–Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։ Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին։ Նա մրցուղին հաղթահարել է 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։
Tour of Armenia–ի երրորդ օրը մեկնարկել է Մարտունի քաղաքից և ավարտվել Դիլիջանում` 162 կմ ձգվող երթուղով։ Այստեղ հաղթել է բրիտանացի հեծանվորդ Մաքս Հայնդսը։ Վերջինն ամբողջ ճանապարհն անցել է 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում։
Ի դեպ, «Tour of Armenia 2026» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացել է հատուկ այս մրցավազքի համար ձևավորված «ARM Cycling Club» հեծանվային թիմով, որի կազմում ընդգրկված է եղել 1 հայ հեծանվորդ՝ Սամվել Աբրահամյանը: Թիմի մյուս անդամները եղել են արտասահմանցի լեգեոներներ (Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ), քանի որ UCI Europe Tour 2.2 պրոֆեսիոնալ կարգի մրցաշարերին մասնակցելու համար անհրաժեշտ էր ապահովել միջազգային բարձր վարկանիշ և թիմային համապատասխան կազմ։
Սամվել Աբրահամյանը` որպես Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ, հաջողությամբ անցել է բարդ լեռնային բոլոր մրցափուլերը (ներառյալ 2400մ և 1700մ վերելքներով «թագավորական» փուլերը): Ընդհանուր հաշվարկում (General Classification) նա զբաղեցրել է ետնապահ հորիզոնականներից մեկը՝ զիջելով եվրոպական պրոֆեսիոնալ թիմերի փորձառու հեծանվորդներին: Սակայն նրա գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կարողացավ մտնել UCI պաշտոնական արդյունքների (finishers) ցուցակ՝ հասնելով մինչև Երևանի եզրագիծ: