Բաժանորդագրվել
Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Մեյֆիդուն բնակավայրի արվարձանին:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Իսրայելցի զինվորականները կիրակի առավոտյան պայթեցումներ են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիամ և Դեյր-Սերիան բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան ազգային NNA լրատվական գործակալությանը:
«Իսրայելական կողմը լուսաբացին օբյեկտներ է պայթեցրել Մարջայուն շրջանի Էլ-Խիամ և Դեյր-Սերիան բնակավայրերում»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն` շաբաթ օրը իսրայելցի զինվորականները ականապատել և պայթեցրել են բնակելի տներ Աթ-Թայիրի և Հոդեյթա բնակավայրերի մատույցներում: Բացի այդ, իսրայելական անօդաչու սարքը Զաութարի կողմից հարված է հասցրել Մեյֆիդուն բնակավայրի արվարձանին, իսկ երեկոյան ավիացիան գրոհել է Նաբաթիա շրջանի Կֆար-Թիբնիտ բնակավայրը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը կոչված է սկիզբ դնելու հակամարտության լիցքաթափմանը՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին: