Հայ շախմատիստները «գրավել են» Վրաստանում կազմակերպված մրցաշարի պատվո պատվանդանը

Բաժանորդագրվել

Ալեքս Սահակյանը և Մենուա Հակոբյանը մասնակցում են Փոթիում ընթացող «Նանա Իոսելիանիի գավաթ» միջազգային մրցաշարին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Վրաստանի Փոթի քաղաքում կայացած «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Նշենք, որ Ալեքս Սահակյանը և Մենուա Հակոբյանը մասնակցում են նաև «Նանա Իոսելիանիի գավաթ» միջազգային մրցաշարին, որն այս օրերին անցկացվում է Փոթիում: Երկուսն էլ 7 խաղափուլում վաստակել են 3,5-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ:

Leave a comment