Քաղաքականություն
17.07.2026 | 17:32
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին պարգևատրել է «Արժանիքների համար» երկրորդ աստիճանի շքանշանով, գրում է Անադոլուն։
«Ուկրաինայի նախագահի հրամանագրով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պարգևատրվել է Երկրորդ աստիճանի «Արժանիքների համար շքանշանով»՝ միջպետական համագործակցության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու անձնական ներդրման համար»,- ասվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Այս շքանշանը շնորհվում է Ուկրաինայի քաղաքացիներին և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրին մատուցած ակնառու ծառայությունների համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի