«Վստահաբար կարելի է ասել, որ այսօր Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի», – ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Ադրբեջանական կողմի այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մենք իրականացնում ենք, ներառյալ վստահության ամրապնդումը, լրջորեն արագացրել են և մեծ ներդրում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում»,- ասել է Բայրամովը:
Ադրբեջանը ծրագրում է մոտ ժամանակներս վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես հայտնում է Region Monitor-ը, Մոսկվայում հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Բաքուն սահմանափակումներ էր մտցրել ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ուղևորատար ինքնաթիռի կործանումից մի քանի օր անց, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուից ոչ հեռու։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: