Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ԱՄՆ-ի «Ալ Ուդեյդ» ավիաբազային։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցվել նաև Քուվեյթում, Բահրեյնում, Սիրիայում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին ու ռազմական օբյեկտներին։
Իրանական կողմը պնդում է, որ բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների հիմնական թիրախներն են եղել «Ալ Ուդեյդ» ավիաբազայի հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև ամերիկյան կործանիչների սպասարկման և պահպանման անգարները։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել «Ալ Ուդեյդ» ավիաբազայում հասցված վնասների հնարավոր ծավալը։