Երկրի ներսում մոնիթորինգ ենք արել, «Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար

««Ջերմուկի» վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չեն հայտնաբերվել, այդ արձանագրությունը ուղարկվել է»,- ասուլիսում ասաց  Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով ռուսական կողմից նշվող «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված «պարտադիր պահանջների խախտումներն»։Նա նշեց, որ ձուկ-ձկնամթերքի հետ կապված էլ  ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որոնք ենթարկվել են փորձաքննության և տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։

«Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է, և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է։

Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Ինչ վերաբերվում է ելակին և մնացածին, ըստ նրա, հայտնաբերված թրիպս կար, ռուսական կողմն էլ եկել էր Հայաստանի տարածքում ստուգում էր իրականացրել, 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր:

«Այդ թրիպսը կենդանի միջատ է, որը թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարող է չլինի»,- ասաց Տ.Պետրոսյանը:

 

Leave a comment