Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցեր․
✅Սույն թվականի հուլիսի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման ջրի մատակարարման ոլորտների կարգավորմանը վերաբերող մի շարք առաջնահերթ հարցեր։
✅Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել «Ջրառ» ՓԲԸ-ի լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ջրային կոմիտեի կողմից 2026 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում իրականացվող աշխատանքների ընթացքին և նախատեսվող ծրագրերի կատարմանը։
✅Քննարկվել են նաև սակագնային գործընթացի մեթոդաբանությանը վերաբերող հարցեր, ոլորտում իրականացվող մոնիթորինգի մեխանիզմները, ինչպես նաև գործող վարձակալության պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերի կնքման անհրաժեշտությանն առնչվող իրավական և գործնական խնդիրները։
✅Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել քննարկված հարցերի շուրջ, ընդգծել ոլորտային համագործակցության շարունակականության կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքները շարունակելու՝ գործող կարգավորումների արդյունավետ կիրառումն ու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարելավումն ապահովելու նպատակով։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: