ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (2026 թ․ հունիսի 30, N 07-Լ) հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության տեսլականը, սկզբունքները, չափումները, իրականացման և արդյունքների գնահատման մեխանիզմները։
Հիմնադրույթների նպատակն է մշակել ՀՀ լեզվական բազմազանության պահպանմանը, լեզվական կենսունակ միջավայրի ապահովմանն ու շարունակական զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն։
Հիմնադրույթներով ընդգծվում են ներառականությունը, սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պահպանումը՝ արձագանքելով նաև ժամանակակից թվային և տեխնոլոգիական մարտահրավերներին։
Հիմնադրույթները հիմք են դառնալու լեզվի բնագավառում հետագա ռազմավարությունների, ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար։
Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Լեզվի կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: