Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը


Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։


 


««Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 3-14-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը՝ ժամը 22։00-ն։


 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթ։


 


Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։


 


«Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։


 

Հարցերի դեպքում գրել՝ [email protected]  էլ․հասցեին կամ զանգահարել 010593920 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ7

Leave a comment