Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան «SpaceX» ընկերությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ վերջին պահին հետաձգել է հինգշաբթի նախատեսված «Starship» տիեզերանավի նախատիպը կրող հրթիռի 13-րդ փորձնական թռիչքի արձակումը։
Ուղիղ հեռարձակման հաղորդավարի խոսքով՝ արձակումը չեղարկվել է արդեն շարժիչների գործարկման փուլում։
Ավելի ուշ «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ որոշ շարժիչներ չեն գործարկվել, ինչի հետևանքով ավտոմատ համակարգը չեղարկել է արձակումը։ Ներկայումս մասնագետները դատարկում են վառելիքի բաքերը։
Մասկը հույս է հայտնել, որ արձակման հաջորդ փորձը կկայանա «մի քանի օրից»։