Գրեհեմի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծն արդեն ունի ավելի քան 60 համահեղինակ․ Axios

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը, որը ներկայացրել էր հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը, արդեն ունի ավելի քան 60 համահեղինակ, ինչը բավարար է Սենատում ընդունվելու համար, գրել է Axios-ը։ 

«Օրինագիծը, որը 100 տոկոս երկրորդային մաքսատուրքեր կսահմանի այն երկրների համար, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ և գազ, ներկայումս, կարծես, ունի բավարար ձայներ Սենատում ընդունվելու համար։ Ամենամեծ խոչընդոտը Սենատում քննարկման համար ժամանակ հատկացնելն է։ Թարմացված օրինագիծը, որը սենատոր Ռիչարդ Բլումենտալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ) առաջ է մղում Սենատում, դեռևս կարիք կունենա Ներկայացուցիչների պալատի հաստատման», – գրել է թերթը։

Հրապարակման աղբյուրի տվյալներով՝ օրինագիծն այժմ ունի առնվազն 61 համահեղինակ, այդ թվում՝ 39 հանրապետական ​​և 22 դեմոկրատ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տատանվում էր լիովին աջակցել օրինագծին, բայց նշել է այն ստորագրելու իր պատրաստակամությունը՝ ի պատիվ Գրեհեմի։ «Մենք լրջորեն քննարկում ենք դա. դա Լինդսիի պատվին է։ Նա սա էր ուզում ամեն ինչից առավել», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Axios-ը հավելել է, որ նման օրինագիծը կմեծացնի ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա՝ թույլ տալով ԱՄՆ նախագահին 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների վրա։ «Երկրորդային պատժամիջոցները կուղղվեն այնպիսի երկրների, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը՝ նպատակ ունենալով կրճատել այն եկամուտները, որոնք օգնում են ֆինանսավորել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում», – գրել է հրատարակությունը։

Leave a comment