https://arm.sputniknews.ru/20261107/nikvol-pashinjann-ir-kvortsanarar-qaghaqakanutjamb-miavvorec-ambvoghj-ynddimutjuny-zurabjan-109068287.html
Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությունը. Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությունը. Զուրաբյան
Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանի խոսքով` ընդդիմության համախմբման նպատակը որևէ մեկի իշխանության կամ ամբիցիայի մասին չէ։ Այն չի որոշում, թե ով է գալու իշխանության, այլ մի բան`… 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T21:09+0400
2026-11-07T21:09+0400
2026-11-07T21:30+0400
լևոն զուրաբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109066996_0:105:1280:825_1920x0_80_0_0_9f9bf9078af8fb012d276b01e5e297dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց Հայաստանի քաղաքական ամբողջ ընդդիմությունը, որպեսզի դիմադրեն երկրի ինքնիշխանության կորստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։Զուրաբյանը նշեց` քաղաքականության մեջ որևէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, ուստի կդժվարանա ասել, թե որքանով հաջողության կհասնի ընդդիմությունն այս պայքարում։Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանին հաջողվեց համախմբել ընդդիմությանը, իսկ արդյոք ընդդիմությանը կհաջողվի համախմբել ժողովրդին, Զուրաբյանը նշեց, որ հույս ունի։«Այս նպատակը որևէ մեկի իշխանության կամ ամբիցիայի մասին չէ։ Այն չի որոշում, թե ով է գալու իշխանության, այլ մի բան` Հայաստանը մնալու է, թե չէ։ Ու այստեղ միայն պրոբլեմը նրանում չէ, որ 3–րդ հանրապետությունն ավարտվում է, այլ նրանում, որ այսուհետ մեր կառավարման ներքին քաղաքական հարցերի գլխավոր երաշխավորը, հավանողն ու կառավարողը լինելու է Իլհամ Ալիևը»,–ասաց Զուրաբյանը։Հիշեցնենք` նոյեմբերի 5–ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը մեկնարկել էր ընդդիմադիր ուժերի հավաք, որի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց։ Հայտարարությամբ սահմանվել են 4 նպատակներ՝ «ալիևյան սահմանադրության» պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109066996_21:0:1260:929_1920x0_80_0_0_9a972bf645e733dd2576d7c34b47139f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն զուրաբյան
21:09 07.11.2026 (Թարմացված է: 21:30 07.11.2026)
Բաժանորդագրվել
Լևոն Զուրաբյանի խոսքով` ընդդիմության համախմբման նպատակը որևէ մեկի իշխանության կամ ամբիցիայի մասին չէ։ Այն չի որոշում, թե ով է գալու իշխանության, այլ մի բան` Հայաստանը մնալու է, թե չէ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց Հայաստանի քաղաքական ամբողջ ընդդիմությունը, որպեսզի դիմադրեն երկրի ինքնիշխանության կորստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանը նշեց` քաղաքականության մեջ որևէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, ուստի կդժվարանա ասել, թե որքանով հաջողության կհասնի ընդդիմությունն այս պայքարում։
«Բայց ես գիտեմ մի բան, որ սենց բան չէր եղել, որ այսքան իրարից տարբերվող քաղաքական ուժեր միավորվեին, որոնք իրենց կյանքն անցկացրել են իրար դեմ պատերազմելով, իրար կոկորդ կրծելով»,–ասաց նա։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանին հաջողվեց համախմբել ընդդիմությանը, իսկ արդյոք ընդդիմությանը կհաջողվի համախմբել ժողովրդին, Զուրաբյանը նշեց, որ հույս ունի։
«Այս նպատակը որևէ մեկի իշխանության կամ ամբիցիայի մասին չէ։ Այն չի որոշում, թե ով է գալու իշխանության, այլ մի բան` Հայաստանը մնալու է, թե չէ։ Ու այստեղ միայն պրոբլեմը նրանում չէ, որ 3–րդ հանրապետությունն ավարտվում է, այլ նրանում, որ այսուհետ մեր կառավարման ներքին քաղաքական հարցերի գլխավոր երաշխավորը, հավանողն ու կառավարողը լինելու է Իլհամ Ալիևը»,–ասաց Զուրաբյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 5–ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը մեկնարկել էր ընդդիմադիր ուժերի հավաք, որի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց։ Հայտարարությամբ սահմանվել են 4 նպատակներ՝ «ալիևյան սահմանադրության» պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում։