«Ամեն անգամ, երբ կլսեք, որ ինչ-որ մարդիկ խոսում են Տավուշի և Տիգրանաշենի հատվածներում «անկլավների» մասին ու ցույց են տալիս քարտեզներ, դրանց վրա՝ քաշած գծեր, խնդրում եմ՝ հարց տվեք նրանց՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր ապրում են այդ գյուղերում, ի՞նչ է լինելու մեր պետության անվտանգության հետ»,- դիմելով հանրությանն՝ ասել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Թաթոյանը կոնկրետ օրինակներով քարտեզի վրա ցույց է տվել, թե ինչ կլինի, երբ «ադրբեջանական» հորջորջվող «անկլավները» իրականում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեն։