Արաղչին Իրան–ԱՄՆ էսկալացիայի ֆոնին կհանդիպի Կատարի իշխանությունների հետ

https://arm.sputniknews.ru/20260715/araghchin-iranamn-eskalaciaji-fvonin-khandipi-katari-ishkhanutjunneri-het-104660692.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_4b47fba8007849d9cf878c662d8077c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, կատար

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, կատար

Բաժանորդագրվել

Իրանի նախարարը մեկնում է Դոհա՝ Կատարի նախկին էմիրի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Դոհա, որտեղ հանդիպում կունենա Կատարի իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ–ին։

Նախարարը Դոհա է մեկնում՝ Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։

«Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր մեկնել է Դոհա՝ հանդիպելու Կատարի պաշտոնական այրերին և ցավակցություն հայտնելու նախկին էմիրի մահվան կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը չի նշում` արդյոք կողմերը կքննարկեն Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման հարցը, սակայն Թեհրանը հայտնել է, որ այս հարցի շուրջ կապի մեջ է Դոհայի հետ։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment