https://arm.sputniknews.ru/20260714/tripp-y-parzapes-hnarq-e-haravajin-kvovkasum-amn-razmakan-nerkajutjuny-hastatelu-hamar-104611986.html
TRIPP-ը պարզապես հնարք է Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմական ներկայությունը հաստատելու համար
TRIPP-ը պարզապես հնարք է Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմական ներկայությունը հաստատելու համար
Sputnik Արմենիա
Հայաստանն այժմ ճշմարտության պահի է հասել՝ հայտնվելով խաչմերուկում՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում, հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետը։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T23:24+0400
2026-07-14T23:24+0400
2026-07-14T23:24+0400
թրամփի ուղի (tripp)
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ռուսաստան
վլադիմիր շապովալով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104592001_0:0:1281:720_1920x0_80_0_0_08bcdbeced3a48797fa43f4b62d1aa25.jpg.webp
«Թրամփի ուղու» (TRIPP) հիմնական նպատակը ԱՄՆ ռազմական ներկայությունն է Հայաստանում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծին տված հարցազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը։Արևմուտքն ուզում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և իր հաշիվներն ունի Իրանի հետՀարավային Կովկասի և առաջին հերթին Հայաստանի նկատմամբ վերահսկողության կարևորությունն ու արժեքը Միացյալ Նահանգների և նրա արևմտյան դաշնակիցների համար առաջին հերթին այն է, որ այստեղ ներկա են Ռուսաստանը, Իրանը և ավելի քիչ՝ Թուրքիան, ասում է քաղաքագետը։ Սրանք այն երեք ավանդական տերությունները, կայսրություններն են, որոնք հարյուրավոր տարիների ընթացքում եղել են դերակատարներ, խաղացողներ, որոնք Կովկասում աշխարհաքաղաքական բաղադրիչ են թելադրել։Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ ԱՄՆ–ին և ընդհանրապես ամբողջ Արևմուտքին անհրաժեշտ է վերահսկողություն ունենալ այս տարածաշրջանի որոշակի տարածքների նկատմամբ։ Չէ որ մի կողմից Ռուսաստանն է, որի դեմ Արևմուտքը դեռ հույս ունի երկրորդ ճակատ բացել, ու այդ պատճառով անկայունացնում է իրավիճակը ամենուր, որտեղ դա հնարավոր է՝ Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում և, բնականաբար, Հայաստանում, պարզաբանում է ստեղծված իրավիճակը փորձագետը։Իսկ մյուս կողմից` Իրանը, որի հետ նույն ամերիկացիներն ու Եվրոպայի ներկայացուցիչները, ինչպես ասում են, իրենց հաշիվներն ունեն: Ընդ որում անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք, ասում է Շապովալովը։ Այն, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև բավական բարեկամական հարաբերություններ են ձևավորվել այն շրջափակման ֆոնին, որը ժամանակին կազմակերպեցին Թուրքիան և Ադրբեջանը:Ամերիկյան TRIPP նախագիծը սպառնալիք է Իրանի համար՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ նրա կոշտ առճակատումըԱվելին, վերջին տասնամյակների համար փորձագետներն արդեն կարող էին ասել, որ աշխարհաքաղաքական համատեքստում Ռուսաստան-Իրան-Հայաստան դաշնակիցների եռանկյունու ձևավորման գործընթաց էր գնում, որը թեև պաշտոնապես չի հաստատվել, բաց այսպես թե այնպես առկա էր կովկասյան քաղաքականության մեջ։ Հենց դրա դեմ է ուղղված Հարավային Կովկասում Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը։Պետք է հիշել նաև Հյուսիս-Հարավ լոգիստիկ նախագծի մասին, որը Ռուսաստանը ձևավորում է նույն Իրանի մասնակցությամբ: Սա շատ կարևոր այլընտրանքային ուղի է՝ Իրանի հարավային միջանցքի ամերիկյան շրջափակման պայմաններում: Այն այլընտրանքային պատուհան է, որը կարող է կապել Իրանը Ռուսաստանի և, ըստ էության, ամբողջ աշխարհի հետ:Հենց այս համատեքստում է պետք դիտարկել ամերիկյան TRIPP նախագիծը որպես սպառնալիք առաջին հերթին Իրանի համար, ասում է քաղաքագետը։«Եթե Միացյալ Նահանգները հաստատվում են, վերահսկողություն են ձեռք բերում, դիցուք, Հայաստանի տարածքի նկատմամբ, ապա սա շատ լուրջ սպառնալիք է Իրանի համար։ Իրանը պետք է ապահովի իր հյուսիսարևմտյան տարածքների անվտանգությունը. սա կցրի Իրանի ուժերը, կստեղծի Իրանի շրջապատման էֆեկտ կամ այսպես ասած՝ «անակոնդայի օղակ»», – ասում է Շապովալովը։Ամերիկացիների հիմնական նպատակը Հարավային Կովկասում իրենց զորքը հաստատելն էՇապովալովը համոզված է, որ Թրամփի միջանցքի (TRIPP նախագիծ) հիմնական նպատակը հենց տվյալ տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունն է: Լոգիստիկ միջանցքի բուն գաղափարն էլ հնարք է, հարմար պատրվակ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա արդարացնել իր զինվորների ներկայությունը՝ իբր ստիպված են ապահովելու լոգիստիկ անվտանգությունը: Իրականում նրանք պարզապես ազդելու են ամբողջ տարածաշրջանի քաղաքականության վրա:Հարկ է հաշվի առնել նաև այն, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Հայաստանում չի կարող չազդել երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա, բացատրում է քաղաքագետը։ Չէ որ Հայաստանն այսօր, եթե կարելի է այդպես ասել, ճշմարտության պահին է հասել՝ հայտնվելով խաչմերուկում (ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում), և դա շատ կարևոր ընտրություն է ամբողջ հայ ժողովրդի համար։ Երկրին սպասվում են լարված մի քանի տարիներ, և ամերիկացիներն իրենց ներկայությամբ ցանկանում են ազդել իրավիճակի վրա։Պետք է հասկանալ, որ TRIPP նախագիծը Հյուսիս-Հարավ միջանցքին հասցվող ծրագրված ուղիղ հարված է: Իրականում, ամերիկյան նախագիծը կարող էր հստակ սահմանված ֆինանսական և տնտեսական բաղադրիչ ունենալ, պնդում է Շապովալովը, եթե չլիներ մի հանգամանք: Ամերիկացիները նույնիսկ չեն թաքցնում, որ ուզում են վերահսկողության տակ առնել Իրանից և Ռուսաստանից Եվրոպա գնացող էներգակիրների տեղաշարժը: Եվ կբացեն կամ կփակեն այդ ուղին՝ ելնելով բացառապես իրենց ընթացիկ շահերից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104592001_153:0:1113:720_1920x0_80_0_0_dea43a7d5b0da2bbf498b9d3ddc29924.jpg.webp
թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան, վլադիմիր շապովալով, видео
թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան, վլադիմիր շապովալով, видео
Հայաստանն այժմ ճշմարտության պահի է հասել՝ հայտնվելով խաչմերուկում՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում, հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետը։
«Թրամփի ուղու» (TRIPP) հիմնական նպատակը ԱՄՆ ռազմական ներկայությունն է Հայաստանում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծին տված հարցազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը։
«Ես խորապես համոզված եմ, որ լոգիստիկ միջանցքի բուն գաղափարն էլ պարզապես հնարք է՝ ազդելու և՛ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի քաղաքականության, և՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նա։
Արևմուտքն ուզում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և իր հաշիվներն ունի Իրանի հետ
Հարավային Կովկասի և առաջին հերթին Հայաստանի նկատմամբ վերահսկողության կարևորությունն ու արժեքը Միացյալ Նահանգների և նրա արևմտյան դաշնակիցների համար առաջին հերթին այն է, որ այստեղ ներկա են Ռուսաստանը, Իրանը և ավելի քիչ՝ Թուրքիան, ասում է քաղաքագետը։ Սրանք այն երեք ավանդական տերությունները, կայսրություններն են, որոնք հարյուրավոր տարիների ընթացքում եղել են դերակատարներ, խաղացողներ, որոնք Կովկասում աշխարհաքաղաքական բաղադրիչ են թելադրել։
Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ ԱՄՆ–ին և ընդհանրապես ամբողջ Արևմուտքին անհրաժեշտ է վերահսկողություն ունենալ այս տարածաշրջանի որոշակի տարածքների նկատմամբ։ Չէ որ մի կողմից Ռուսաստանն է, որի դեմ Արևմուտքը դեռ հույս ունի երկրորդ ճակատ բացել, ու այդ պատճառով անկայունացնում է իրավիճակը ամենուր, որտեղ դա հնարավոր է՝ Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում և, բնականաբար, Հայաստանում, պարզաբանում է ստեղծված իրավիճակը փորձագետը։
Իսկ մյուս կողմից` Իրանը, որի հետ նույն ամերիկացիներն ու Եվրոպայի ներկայացուցիչները, ինչպես ասում են, իրենց հաշիվներն ունեն: Ընդ որում անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք, ասում է Շապովալովը։ Այն, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև բավական բարեկամական հարաբերություններ են ձևավորվել այն շրջափակման ֆոնին, որը ժամանակին կազմակերպեցին Թուրքիան և Ադրբեջանը:
Ամերիկյան TRIPP նախագիծը սպառնալիք է Իրանի համար՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ նրա կոշտ առճակատումը
Ավելին, վերջին տասնամյակների համար փորձագետներն արդեն կարող էին ասել, որ աշխարհաքաղաքական համատեքստում Ռուսաստան-Իրան-Հայաստան դաշնակիցների եռանկյունու ձևավորման գործընթաց էր գնում, որը թեև պաշտոնապես չի հաստատվել, բաց այսպես թե այնպես առկա էր կովկասյան քաղաքականության մեջ։ Հենց դրա դեմ է ուղղված Հարավային Կովկասում Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը։
Պետք է հիշել նաև Հյուսիս-Հարավ լոգիստիկ նախագծի մասին, որը Ռուսաստանը ձևավորում է նույն Իրանի մասնակցությամբ: Սա շատ կարևոր այլընտրանքային ուղի է՝ Իրանի հարավային միջանցքի ամերիկյան շրջափակման պայմաններում: Այն այլընտրանքային պատուհան է, որը կարող է կապել Իրանը Ռուսաստանի և, ըստ էության, ամբողջ աշխարհի հետ:
Հենց այս համատեքստում է պետք դիտարկել ամերիկյան TRIPP նախագիծը որպես սպառնալիք առաջին հերթին Իրանի համար, ասում է քաղաքագետը։
«Եթե Միացյալ Նահանգները հաստատվում են, վերահսկողություն են ձեռք բերում, դիցուք, Հայաստանի տարածքի նկատմամբ, ապա սա շատ լուրջ սպառնալիք է Իրանի համար։ Իրանը պետք է ապահովի իր հյուսիսարևմտյան տարածքների անվտանգությունը. սա կցրի Իրանի ուժերը, կստեղծի Իրանի շրջապատման էֆեկտ կամ այսպես ասած՝ «անակոնդայի օղակ»», – ասում է Շապովալովը։
Ամերիկացիների հիմնական նպատակը Հարավային Կովկասում իրենց զորքը հաստատելն է
Շապովալովը համոզված է, որ Թրամփի միջանցքի (TRIPP նախագիծ) հիմնական նպատակը հենց տվյալ տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունն է: Լոգիստիկ միջանցքի բուն գաղափարն էլ հնարք է, հարմար պատրվակ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա արդարացնել իր զինվորների ներկայությունը՝ իբր ստիպված են ապահովելու լոգիստիկ անվտանգությունը: Իրականում նրանք պարզապես ազդելու են ամբողջ տարածաշրջանի քաղաքականության վրա:
Հարկ է հաշվի առնել նաև այն, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Հայաստանում չի կարող չազդել երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա, բացատրում է քաղաքագետը։ Չէ որ Հայաստանն այսօր, եթե կարելի է այդպես ասել, ճշմարտության պահին է հասել՝ հայտնվելով խաչմերուկում (ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում), և դա շատ կարևոր ընտրություն է ամբողջ հայ ժողովրդի համար։ Երկրին սպասվում են լարված մի քանի տարիներ, և ամերիկացիներն իրենց ներկայությամբ ցանկանում են ազդել իրավիճակի վրա։
Պետք է հասկանալ, որ TRIPP նախագիծը Հյուսիս-Հարավ միջանցքին հասցվող ծրագրված ուղիղ հարված է: Իրականում, ամերիկյան նախագիծը կարող էր հստակ սահմանված ֆինանսական և տնտեսական բաղադրիչ ունենալ, պնդում է Շապովալովը, եթե չլիներ մի հանգամանք: Ամերիկացիները նույնիսկ չեն թաքցնում, որ ուզում են վերահսկողության տակ առնել Իրանից և Ռուսաստանից Եվրոպա գնացող էներգակիրների տեղաշարժը: Եվ կբացեն կամ կփակեն այդ ուղին՝ ելնելով բացառապես իրենց ընթացիկ շահերից: