Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին

Քաղաքականություն

17.09.2026 | 19:13

Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են իրենց հարաբերություններում ճգնաժամը, և այժմ պետք է զարգացնել երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Գոհունակությամբ արձանագրում ենք, որ երկկողմ հարաբերություններում վերջերս ստեղծված ճգնաժամային շրջանը հաղթահարվել է Մոսկվայի և Բաքվի համատեղ ջանքերի արդյունքում։ Այժմ ընդհանուր խնդիրն այն է, որպեսզի ռուս-ադրբեջանական համագործակցությունը հետևողականորեն զարգանա՝ առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածություններին համապատասխան»,- նշել է նա ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում։

Շոյգուն ընդգծել է, որ ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգանան երկկողմ իրավապայմանագրային բազայի հիման վրա, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով ստորագրված դաշնակցային  համագործակցության մասին հռչակագրի, ինչպես նաև բարիդրացիության և գործընկերության սկզբունքների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment