«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում։
Ենթադրյալ չարաշահումները վերաբերում են բացառապես հարկերից խուսափելուն, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բիզնես գործունեության փակման համար։ Հարկերից խուսափելու դեպքում, ընկերությունները պետք է վճարեն հարկերը՝ համաձայն օրենսդրության, իսկ համապատասխան աշխատակիցները կրեն օրենքով սահմանված պատիժ, եթե կատարել են հանցագործություն։
Բիզնես գործունեությունը կարող է փակվել, եթե չունեն ոլորտային թույլտվություններ, կամ խախտումներ են արել, որոնք կարող են վնասել սպառողներին և այլն, բայց կրկին ու կրկին՝ ենթադրյալ հարկ չվճարելու համար բիզնես փակելը դասական խուլիգանություն է պետական կառույցների կողմից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: