Պատմությունն ունի հեգնելու հատկանիշ. Հայաստանին «երկաթե բռունցքով» սպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու դաշնակիցներին այժմ սպառնում են հենց նույն ձևով. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Չնայած որոշ լրատվամիջոցներ ռազմական նկատելի հաջողություններ գրանցած՝ Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահ» շարժումն այժմ էլ փորձում են ներկայացնել միայն «հողաթափերով և ինքնաձիգերով զինյալներ», դա բոլորովին չի համապատասխանում այս կառույցի ունեցած ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական-քարոզչական կարողությունների իրական պատկերին։

«Անսարալլահի» տեղեկատվական-քարոզչական համակարգը, պատկերավոր ասած, գործում է գրեթե նույնքան արագ, որքան նրանց ունեցած բալիստիկ հրթիռները։

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ երեկ Սաուդյան Արաբիային նույնիսկ միայն խոսքային աջակցությունից ընդամենը ժամեր անց «Անսարալլահի» քաղբյուրոյի անդամ և խոսնակ Մուհամմադ ալ-Բուխայթին Թուրքիային և Պակիստանին սպառնացել է «երկաթե բռունցքով» հարվածով, եթե այդ պետությունները միջամտեն Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությանը։

Պատմությունը երբեմն ունի հեգնելու հատկանիշ՝ Հայաստանին «երկաթե բռունցքով» սպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու դաշնակիցներին այժմ սպառնում են հենց նույն ձևով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment