«Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում», – հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։
Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։
Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից սահմանափակում է միջազգային էներգակիրների շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների անմիջական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։
Համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում շարունակվող անորոշությունների պայմաններում Հայաստանի վարկանիշի «դրական» հեռանկարի պահպանումը վկայում է երկրի մակրոտնտեսական հիմքերի նկատմամբ Fitch Ratings-ի վստահության մասին և վերահաստատում է գործակալության՝ 2026 թվականի հունվարին ներկայացված գնահատականը»,- նշված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
Sputnik Armenia. Fitch-ը մտավախություն ունի, որ Հայաստանի լարվածությունը իր ամենամեծ առևտրային գործընկերոջ` Ռուսաստանի հետ կմեծանա, չնայած գործակալությունը պահպանել է Հայաստանի ներկայիս տնտեսական վարկանիշը (BB-՝ դրական հեռանկարով)։
Գործակալությունը Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումները և գազի արտոնյալ մատակարարումների հնարավոր դադարեցումը նշել է որպես էական նոր ռիսկեր։
Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը այս տարի կդանդաղի մինչև 5.2%՝ 2025 թվականի 7.1%-ի համեմատ։