ԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնեն

Կայացել է ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևի և GEIDCO-ի նախագահ Սին Բաոանի հանդիպումը։

Քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերին նախատեսվող կայուն զարգացման թեմայով համատեղ էներգետիկ համաժողովի անցկացման հարցերը։ Համաժողովի կազմակերպիչներն են GEIDCO-ն, ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների բլոկը և Ղրղզստանի էներգետիկայի նախարարությունը։

Միջոցառումը կդառնա բարձր մակարդակի երկխոսության հարթակ՝ կառավարության ներկայացուցիչների, գործարար շրջանակների մասնակցությամբ, և կնպաստի երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորմանն ու գործնական արդյունքների ձեռքբերմանը։

–00—ՍՊ

Leave a comment