Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին «90%-ով այլևս չկա»։
Թրամփի խոսքով՝ Իրանը ընդամենը «մի քանի րոպե էր հեռու միջուկային զենք ստեղծելուց»։
Ամերիկացի առաջնորդը նաև խոսել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից և Խամենեին անվանել «փայլուն, բայց խելագար գեներալ», հաղորդում է Fox News-ը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը ներկայացրել է Իրանում գնաճի վերաբերյալ տվյալներ․ նրա գնահատմամբ՝ այն կազմում է 350%, մինչդեռ ընդամենը կես տարի առաջ այդ ցուցանիշը չէր գերազանցում 5%-ը։