Արկադի Ղուկասյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում

«Փաստինֆո». Ադրբեջանում շարունակվել են հայ ռազմաքաղաքական և մյուս գերիների շինծու գործով վերաքննիչ դատավարության լսումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատական նիստին մասնակցել են նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Նիստի ընթացքում նախ խոսքը տրվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով շարունակել է նախորդ նիստում սկսած ելույթը՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։

Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի պաշտպանական կողմը՝ դատարանին խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին և չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment