Ինչպես են ֆուտբոլասերները Փարիզում նշել Ֆրանսիայի հաղթանակը

Բաժանորդագրվել

Քաղաքապետարանն արդեն պատրաստվում է հնարավոր եզրափակիչին՝ խոստանալով մեծ ֆան–ֆեստ կազմակերպել Մարսյան դաշտում

Երբ Ֆրանսիայի հավաքականը Բոստոնում 2։0 հաշվով հաղթել է Մարոկկոյին և իր տեղն ապահովել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Փարիզի փողոցներ։

Մարդիկ երգել ու պարել են հրապարակներում, դրոշներ ծածանել։ Որոշ շրջաններում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել, որովհետև ցնծացող երկրպագուները փակել են երթևեկելի հատվածները: Սրճարաններն աշխատել են մինչև լուսաբաց։

Քաղաքապետարանն արդեն պատրաստվում է հնարավոր եզրափակիչին՝ խոստանալով մեծ ֆան–ֆեստ կազմակերպել Մարսյան դաշտում (հանրային զբոսայգի Փարիզի 7-րդ շրջանում):

Մարոկկոյի նկատմամբ հաղթանակը ֆրանսիացիների համար չորրորդն էր այս մրցաշարում. նրանք խմբային փուլը հաղթահարեցին առանց որևէ պարտության: Կիլիան Մբապեն խփեց իր 54-րդ գոլը հավաքականի կազմում և 20-րդը՝ աշխարհի առաջնություններում (նրան միայն Մեսսին է գերազանցում` 21 գոլ)։

Աշխարհի առաջնության երկակի չեմպիոնը (1998 և 2018) հուլիսի 14-ին Դալլասի AT&T մարզադաշտում կմրցի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։

Leave a comment