Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վիետնամի օդային երթևեկության կառավարման կորպորացիայի (VATM) անդամների խորհրդի և Վիետնամի ավիացիայի գործարար ասոցիացիայի նախագահ Լե Հոանգ Մինի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման և քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նշվել է, որ երկու երկրները մեծ կարևորություն են տալիս օդային կապերի զարգացմանը, որը կնպաստի զբոսաշրջության, առևտրի, ներդրումների, կրթական համագործակցության և ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ Կարևորվել է նաև կանոնավոր ուղևորատար և բեռնատար ավիափոխադրումների իրականացման անհրաժեշտ իրավական հիմքի ստեղծումը։
Ներկայացվել են նաև Հայաստանի հնարավորությունները՝ որպես տարածաշրջանային ավիացիոն ժամանակակից ավիաենթակառուցվածքների և տարանցիկ հանգույց, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել վիետնամական ավիափոխադրողների համար։
Դիտումների քանակ4