Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում։
Այս մասին հայտարարությունը ֆեդերացիան հրապարակել է իր ֆեսյբուքյան էջում։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը բազկամարտիկ է, նա 1996թ. հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն։
Հետաքրքիր է՝ նա այնպիսի բազկամարտիկ է, որ ԱԱԾ-ի՝ ծածկած դեմքերով աշխատակիցները ձեռնաշղթա չկարողացան հագցնել Ծառուկյանի բազուկներին։