ԱՄՆ–ն ժամանակավորապես դադարեցրել է զինամթերքի վաճառքը դաշնակիցներին. Թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ գործող նախագահի խոսքով՝ նախորդ վարչակազմը Կիևին զգալի քանակությամբ զենք է մատակարարել, այդ թվում՝ «Patriot» համակարգեր և «Tomahawk» հրթիռներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն սեփական զինանոցները համալրելու համար ժամանակավորապես դադարել է զինամթերք վաճառել դաշնակիցների։ Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը «Newsmax»-ին տված հարցազրույցում։

«Վերջին շրջանում մենք պարզապես զինամթերքը մեզ համար ենք պահում, քանի որ դրանք մեզ են պետք։ Մենք պետք է ունենանք դրանք։ Եվ երբ մենք համալրենք մեր պաշարները, իսկապես համալրենք, կրկին կսկսենք թույլ տալ մեր դաշնակիցներին գնել մեզնից», – ասել է Թրամփը։

Նա նաև քննադատել է նախորդ նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային առանց վճարի ռազմական օգնություն տրամադրելու համար։ Թրամփի խոսքով` գործող վարչակազմը պահանջում է, որ եվրոպացի դաշնակիցները վճարեն ամերիկյան զենքի դիմաց։ Թրամփը մատակարարումների վերսկսման ժամկետ չի նշել։

«Մենք «Patriot»–ների համար ռեկորդային քանակի հրթիռներ ենք ստանում։ Մենք «Tomahawk» հրթիռների ռեկորդային քանակ են ստանում։ Մենք շատ արագ ենք վերականգնվում», – հավելել է նա։

2025 թվականի հուլիսի 1-ին Պենտագոնը կասեցրեց որոշ զենիթային հրթիռների և բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումը Ուկրաինային՝ ելնելով այն մտահոգություններից, որ պաշարները հասել են ծայրահեղ ցածր մակարդակի. 2026 թվականի օգոստոսին ամերիկյան զենքի մատակարարումները գրեթե հինգ անգամ նվազել են Բայդենի կառավարման շրջանի համեմատ՝ հասնելով ամսական մինչև 266 մլն դոլարի:

2026 թվականի հոկտեմբերի 13-ին «The Atlantic»-ը հայտնեց, որ ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել Եվրոպայի միջոցով զենքի վաճառքը Ուկրաինային: Թրամփի շրջապատի որոշ անդամներ նաև առաջարկել են դադարեցնել Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը:

Թրամփը հանձնարարել է նախապատրաստել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածների տարբերակները

Leave a comment