ՆԱՏՕ-ն միտումնավոր սնուցում է այսպես կոչված «չինական սպառնալիքի» միֆը և սրում է լարվածությունը Արկտիկայում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները՝ դաշինքի կողմից Ռուսաստանի և Չինաստանի դիրքերի ամրապնդումը Արկտիկական տարածաշրջանում կանխելու ցանկության մասին։
«Չինաստանը վճռականորեն դեմ է այսպես կոչված՝ չինական սպառնալիքի միֆի սնուցմանը, ինչպես նաև Արկտիկայում լարվածության և դիմակայության ստեղծմանը»,- նշել է նա։ «Չինաստանի գործունեությունն Արկտիկայում ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման խթանմանը և լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին»։