Քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի կարճատև հանդիպումը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին՝ կարևորելով ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով ամրագրված ուղղություններով համագործակցության հետևողական խորացումը։

Այս համատեքստում ընդգծվել է առևտրի, տնտեսության, հաղորդակցության, նորարարական տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի արդյունավետ առաջմղմանն ուղղված համագործակցության հնարավորությունների շուրջ:

ՀՀ ԱԳՄԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment