Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին մասնակցող պատվիրակությունները։ Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Կարգադրության համաձայն՝ պատվիրակություններին կընդունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Պատվիրակությունների ընդունելության կազմակերպումը հանձնարարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։